Մեր Գերդաստանի Մաթեմատիկոսները. նախագիծ

Հարցազրույց պապիկիս՝ Մհեր Մայիլյանի հետ:
-Քո կարծիքով ի՞նչ է մաթեմատիկան:
-Մաթեմատիկան բնության մեջ բոլոր երևույթների բացահայտման հիմնաքարն է:
– Ի՞նչ տվեց այդ մասնագիտությունը քեզ:
Արագ կողմնորոշվելու, ստեղծագործելու, պահը ճիշտ գնահատելու, հարաբերվելու, դիմացինին լսելու և նրան գնահատելու կարողություններ: Մտածողություն, հեռատեսություն, կամային հզոր հատկություններ ու համբերատարություն: Նաև գեղեցիկը տեսնելու ու գնահատելու կարողություն:
-Ինչու՞ ես ընտրել այդ մասնագիտությունը:
Մաթեմատիկայի գեղագիտական կողմը տեսնել և գնահատել գեղեցկությունը բնության մեջ ոչ բոլորն են կարող: Գեղեցիկի ձևավորումը մարդու մեջ սկսվում է մաթեմատիկայից: Գեղեցիկի առաջի քայլերը տեսնում ենք մաթեմատիկայի մեջ: Մաթեմատիկայի մեջ կա էսթետիկա, կա արվեստ, իմացություն: Ու այս երեքի հանրագումարը տալիս է գեղեցիկը գնահատելու կարողություն: Քանզի ամեն մարդ չի կարող տեսնել մաթեմատիկայի մեջ գեղեցիկը, հենց դրանով էլ գեղեցիկի գնահատումը մաթեմատիկայում առանձնանում է այլ բնագավառներում գեղեցիկի գնահատումից: Ինձ բախտ վիճակվեց տեսնել ու գնահատել գեղեցիկը:

Leave a comment