Ես և հեռուստացույցը

Հեռուստացույցը իմ կյանքի մի մասն է։ Հեռուստացույց դիտում եմ շատ հաճախ։ Երբ   դասերս ավարտում եմ , հեռուստացույցով մուլտֆիլմեր եմ նայում։ Ճիշտ է, տարօրինակ է, բայց ամենից շատ սիրում եմ հեռուստացույցով ֆուտբոլ դիտել։Ամենասիրելի ֆուտբոլիստս ֆրանսիացի ֆուտբոլիստ   Անտուան Գրիզմանն է։      Ունեմ սիրելի հաղորդումներ, ատում եմ սերիալները, դիտում եմ համերգներ։ Մի քիչ էլ   սիրում եմ լրաբեր դիտել, եթե ինձ հետաքրքիր թեմա է լինում։ Ես և հեռուստացույցը   հավերժ ընկերներ ենք։