Վախը…

Կարծում եմ, որ ես շատ վախկոտ չեմ, մեկ-մեկ եմ վախենում: Բայց վախկոտությունս հաղթահարում եմ, երբ ինձ չեմ տրամադրում, և մտածում եմ, որ ամեն բան լավ է: Երբ փոքր էի վախենում էի մթությունից, բարձրությունից, համարյա թե ամեն բանից, բայց արդեն մեծացել եմ և հասկանում եմ, որ դատարկ բաներ են դրանիցից վախենալը:Փոքր ժամանակ վախենում էի կախարդներից և հրեշներից, բայց արդեն գիտեմ, որ այդպիսի բաներ գոյություն չունեն: Նաև  վախենում էի ամեն գիշատիչ կենդանուց, չնայած հիմա էլ որոշ կենդանիներից վախենում եմ:Չգիտեմ, երևի ինձ ճանաչող մարդիկ մտածում են, որ ես չեմ վախենում ինչ-որ բաներից, բայց դա այնքան էլ այդպես չէ: Սարսափ ֆիլմեր ընդհանրապես չեմ նայում, կարծում եմ վախի համար չէ, ուղղակի այն ինձ չի հետաքրքրում և անիմաստ են դրանք նայելը:Եվ, եթե ընկերուհիներս զրուցում են ինչ-որ սարսափ ֆիլմերի մասին, ես նրանց ասում եմ, որ այդպիսի բաներ չնայեն, որովհետև դա երեխաներին դարձնում է ավելի նյարդային: Երբ փոքր էի, միշտ գիշերները արթնանում էի տարբեր ժամերի, երբ տեսնում էի պատուհանը բաց է կամ ինչ-որ ձայն է գալիս սկսում էի սարսափել, չգիտեմ ինչու: Հոգեպես վախեր շատ ունեմ, հարազատներիս և ընկերներիս կորցնելու վախը ինձ ամենաշատն է վախեցնում:

Leave a comment