Ու ես շարժվեցի…

Կարդում եմ բոլոր ընկերներիս գրառումները կարանտինային օրերի վերաբերյալ: Կարդում եմ, թե ինչպես են անցկացնում իրենց օրերը, և կարելի է ասել երանի եմ տալիս: Կուզեի գրեի մի գրառում որտեղ կխոսեի վիրուսի լավ կողմերի մասին, ասեի՝ ավելի շատ ժամանակ ենք ունենում մեզ հատկացնելու համար, գիրք կարդալու համար, ինքնազարգացմամբ և առողջ ապրելակերպով զբաղվելու համար: Ցավոք, բախտ չունեցա երկար վայելել կարանտինի լավ կողմերը:
Իրականում կարանտինն ու վիրուսը ինձ վրա այդքան էլ լավ ազդեցություն չթողեցին: Չնայած, որ նեգատիվը այս օրերին առանց այդ էլ շատ է, կուզեի կիսվել զգացմունքներովս ու ապրումներովս, որոնք իրականում այդքան էլ ուրախ չեն:
Սկզբից հետաքրքիր էր, նոր էր ամեն բան: Կարծես հաճույք էի ստանում,հպարտություն ու միևնույն ժամանակ պարտավորված զգում, որ տանը մնալով կարող եմ շատ կյանքեր փրկել և բոլորիս այս վիճակից շուտ հանել: Բայց հետո սկսեցին օրերը ձանձրալի ու միապաղաղ թվալ: Կստեմ, եթե ասեմ ոչինչ չունեի անելու: Շատ գործեր, աշխատանքներ, գրքեր կային և կան, որ պետք է վերջացնեմ, բայց մթնոլորտն ու նորությունները, որ չորս կողմից հնչում են, մահերն ու դեպքերի կտրուկ աճի գրանցումները ոչ մի կերպ ինձ չէին ոգևորում կամ խրախուսում, որ աշխատեմ: Օրեր էին անցնում ու մտերիմներիս, ամենահարազատներիս երկար ժամանակ չտեսնելուց,կարոտից կտրուկ տրամադրության փոփոխում էի նկատում ինձ մոտ: Համարյա թե ոչինչ չէր ուրախեցնում ինձ: Տրամադրությանս հաճախակի անկումները խանգարում էին, որ զբաղվեմ առողջ ապրելակերպով: Գրեթե ոչինչ չէի ուտում, սպորտով չէի զբաղվում: Ֆիզիկական պասիվությանս պատճառով վերջերս ինձ մոտ նկատվեցին առողջական խնդիրներ: Վերջի ժամանակներս հիվանդանոցներն ու բժիշկներն դարձել են օրերիս անպակաս մասնիկները: Ինչևէ, ուզում եմ ասել, որ այս օրերի ընթացքում ձեռք բերեցի ամենակարևոր մարդկային արժեքները՝ գնահատելու և շնորհակալ լինելու կարողությունը:
Գնահատում եմ դպրոցում, ճամփորդություններին կամ առհասարակ, դրսում ինչ-որ նստարանին ընկերներիս հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյան: Շատ ակնթարթներ եմ ապրել, առանց գիտակցելու, որ երջանիկ ու բախտավոր եմ ունենալով ազատություն, ընկերներ ու հնարավորություն օրերս ուրախ անցկացնելու: Ամեն օրս անկացնում եմ այն մտքով՝ երբ է անցնելու այս ճգնաժամը ու երբ եմ կարողանալու նորից ճամփորդել, ընկերներիս ամուր գրկել: Նոր գիտելիքներ,  նոր տեսարժան վայրեր, նոր զգացումներ, ապրումներ…
Երբեք զգացմունքային չեմ եղել, չեմ կարողացել սերս կամ հարգանքս ցույց տալ ընկերներիս, շրջապատիս: Քիչ եմ ասել սիրելիներիս, որ սիրում եմ իրենց: Միշտ մտածել եմ, որ սենց, թե նենց գիտեն. ինչու՞ ավելորդ անգամ ասեմ:
Բայց խոստանում եմ, հենց որ էս ամեն ինչը վերջացավ, գրկելու եմ իմ աղջիկներին ու ասեմ, թե ինչքան եմ սիրում իրենց ու ինչքան շնորհակալ եմ մեր միասին անցկացրած պահերի համար: Շնորհակալ եմ, որ ստիպել են ինձ ծիծաղել անգամ այն ժամանակ, երբ չեմ ուզեցել ժպտալ: Շնորհակալ եմ ընտանիքիս անդամներին, որ այս օրերին և ընդհանրապես միշտ դիմացել են ինձ ու իմ քմահաճ բնավորությանը, որ միշտ աջակցել ու կողքիս են եղել:
Այս փորձությունը ինձ ստիպեց շարժվել առաջ ու անցյալում թողնել մռայլ բնավորության տեր, երբեմն անշնորհակալ Մարիամին: Վստահ եմ կարանտինից դուրս եմ գալու լրիվ առողջ մտքով, առողջ մարմնով ու ամենակարևորը առողջ հոգով: Առողջություն և համբերություն եմ մաղթում բոլորիս:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s