Դեպի Թրասար

Այսօր ընկեր Տաթևի և ընկեր Վարդուհու հետ գնացել էինք բարձունք հաղթահարելու: Ճամփորդությունը նվիրված էր տիար Բլեյանի ծննդյանը: Այս անգամ էլ պետք է բարձրանայինք Կոտայքի մարզում գտնվող Քաղսի գյուղի Թրասար սարը: Ի դեպ, դա ընկեր Տաթևի ծննդավայրն է:

blyaaa.jpg

Քաղաքից գյուղ տանող ճանապարհը կարճ էր, բայց մեզ շատ երկար թվաց: Սարին նայելով՝ մեզ թվաց, որ շատ հեշտ կհաղաթահարենք բարձունքը, բայց դա միայն մեզ թվաց…Բոլորը շտապում էին առաջինը հասնել գագաթին: Հասնելուն պես նախաճաշեցինք և սկսեցինք բարձրանալ:

kj.jpg

Մի քիչ գլուխ գովեմ՝ ես քայլում էի խմբի վերջից, բայց այնպես ստացվեց, որ առաջինը հասանք երկու տղաների՝ Արամի և Վարդանի հետ: Այնտեղ մի կանաչ տաղավար կար, մի քիչ հանգստացանք և սպասեցինք մյուսներին: Եկան, նստեցինք տաղավարում, կատակեցինք,զրուցեցինք, նկարվեցինք, բայց դեռ մենք պետք է գագաթը  բարձրանայինք:

Մինչ գագաթը բարձրանալը, մտանք մի փոքր մատուռ: Հետո ընկեր Տաթևը մեզ ցույց տվեց գագաթ բարձրանալու <<ճանապարհը>>: Ճանապարհը շա՜տ էր դժվար:Ծառերի, քարերի վրայով վերջապես հասանք (ես կասեի գտանք) գագաթը: Գագաթից երևում էր ամբողջ Քաղսի գյուղը, շատ գեղեցիկ էր: Զմայլվեցինք գեղեցկությամբ և էլի նույն դժվար ճանապարհով հետ իջանք տաղավար: Այնտեղ մի քիչ հանգստացանք, իջանք ներքև, ճաշեցինք ու շարժվեցինք դեպի եկեղեցի:

Մի ծիծաղելի դեպք պատահեց մեզ հետ: Երբ ուզում էինք մտնել եկեղեցի,  երկու հորթուկ դուրս վազեցին ներսից, և մենք շատ վախեցանք: Վարդանին խնդրեցինք հորթերին քշի եկեղեցուց և մտանք ներս: Ընկեր Տաթևը մեզ պատմեց, որ եկեղեցին կառուցվել է 1828 թվականին: Պատմեց նաև, որ  գործող եկեղեցի չէ, բայց արարողություններ մեկ-մեկ լինում են այստեղ: Եկեղեցի այցելելուց հետո վերադարձանք  ավտոբուս, և մեզ ընկեր Վարդուհին ասաց, որ կտանի Արագած: Շատ տպավորված ետ եկանք Երևան: Նաև ասեմ, որ այս ճամփորդությունը այս ուսումնական տարվա մեջ առաջինն էր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s